Zark Foundation

Սահակ Պրոնյան

Սահակ Պրոնյան

Մանկավարժ, եկեղեցական գործիչ

30 հուլիս, 1749 - 13 ապրիլ, 1806

Սահակ Պարոնյան
Ծնվել է Հալեպում: Եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ Հեղինակել է «Երկրաչավւություն» (1794թ.) և «Եռանկյունաչափություն» (1810թ.) հայերեն տպագիր առաջին ուսումնական ձեռնարկները, դրանք կազմված են ժամանակի եվրոպական լավագույն ձեռնարկների հիման վրա, գրված են գրաբարով և նախատեսված են սկսնակների, ինչպես նաև ինքնուսուցման համար։ «Երկրաչափության» «Առաջաբան ճառում» քննարկել է մաթեմատիկայի գիտապատմական և մեթոդական-մանկավարժական հարցեր: Կողմնակից է եղել երկրաչափության այնպիսի շարադրանքի, որը տառացիորեն չի հետևում Էվկլիդեսին։ Ձեռնարկում շարադրված են երկրաչափության տեսական և գործնական հարցեր, վերջում բերված է օգտագործված մաթեմատիկական տերմինների ցուցակ-բառարան (լատիներեն, երբեմն արաբերեն և թուրքերեն համարժեքներով)։ «Եռանկյունաչափություն»-ը կազմված է երկու մասից, ուր շարադրված են հարթ և գնդային եռանկյունաչավւության տեսական և գործնական հարցեր։ Հեղինակել է հայերեն մաթեմատիկական բազմաթիվ տերմիններ։ Մահացել է Իտալիայի Տրիեստ քաղաքում: