Zark Foundation

Սամսոն Մելիքյան

Սամսոն Մելիքյան

Երգիչ, պրոդյուսեր

Ծնվել է 2001թ. մայիսի 13-ին, ՀՀ Մեծամոր քաղաքում: 2016թ. ավարտել է Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժին: Քոլեջում եղել է ուսանողական խորհրդի անդամ և ծավալել է մշակութային գործունեություն կազմակերպելով մշակութային միջոցառումներ: 2019թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Ծառայել է հակատանկային մարտկոցում որպես օպերատոր, մի քանի ամիս անց ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ստանձնել կառավարման ջոկի հրամանատարի պաշտոնը: Մասնակցել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը եղել է մարտի դաշտում (Մարտունի, Ակնա, Ջրական, Հադրութ): 2020թ. հոկտեմբերի 9-ին Հադրութում ստացել է վիրավորում և տեղափոխվել Երևան: Պատերազմի ավարտից հետո Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» շքանշանով: 2021թ-ից մասնակցել է մի շարք համերգների և երաժշտական նախագծերի: 2022թ. «Thea Orchestra» նվագախմբի հետ «Ֆրանսիան մեր բարեկամն է. Միշել Լեգրան-90, Ժորժ Կառվարենց-90» խորագրով պետական համերգի շրջանակներում հյուրախաղերով եղել է ՀՀ մի շարք քաղաքներում (Հրազդան, Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան, Վանաձոր, Կապան, Գյումրի, Երևան): 2022թ. ավարտել է Երևանի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջը: 2022թ․ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման ֆակուլտետ։ Նույն թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես գլխավոր պրոդյուսեր: 2023թ-ից ղեկավարում է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը, որի շրջանակներում իրականացրել է մի շարք մշակութային նախագծեր՝ «Պարի միջազգային օր» (2023թ.), «Ազատ Ղարիբյան 100» (2023թ.), «Պարի պետական անսամբլ 65» (2023թ.), «Ալթունյան պետական անսամբլ 85» (2023թ.) և այլն: