Ծնվել է Թբիլիսիում։ Եղել է ռուս դերասանուհի Նատալիա Վավիլովայի ամուսինը: Մինչ կինոկարիերան աշխատել է որպես բեռնատարի վարորդ։ 1970թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Միխայիլ Ռոմի արվեստանոցը։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1977թ. նկարահանած «Ատելություն» ֆիլմը։ Հիմնականում նկարահանել է քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ և մարտաֆիլմեր, որոնք քննադատվել են հոգեբանության բացակայության և արյունոտ տեսարանների առկայության պատճառով։ Նկարահանած ֆիլմերից են՝ «Աղքատության վկայական» (1977թ.), «Մոռացեք «մահ» բառը» (1979թ.), «Հաց, ոսկի, նագան» (1980թ.), «Վեցերորդը» (1981թ.), «Առանց հատուկ ռիսկի» (1983թ.), «Մահվան կոորդինատները» (1985թ.), «Ինչպե՞ս է տանը, ինչպե՞ս են գործերը» (1987թ.), «Գիշանգղներ ճանապարհներին» (1990թ.) և այլն: Նկարահանվել է «Հաց, ոսկի, նագան» (1980թ.), «Առանց հատուկ ռիսկի» (1983թ.) ֆիլմերում: 1990թ-ից հետո հեռացել է կինոյից և զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ 1993թ. կազմակերպել է երգիչ Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում՝ Լուժնիկի մարզադաշտում։ 2008թ. վերադարձել է կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով։ Մահացել է Մոսկվայում։