Zark Foundation

Սամվել Երիցյան

Սամվել Երիցյան

Վինագործ

Ծնվել է 1950թ. մայիսի 21-ին, Երևանում: Վինեգործ Հակոբ Երիցյանի որդին է: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան դպրոցում, որին զուգահեռ 1958-65թթ երաժշտական կրթություն է ստացել Տ.Չուխաճյանի անվան երաժշտական յոթնամյա դպրոցում` Էդուարդ Դայանի դասարանում: 1965-69թթ սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-74թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում` Հրաչյա Բոգդանյանի դասարանում: 1973-94թթ աշխատել է Հսյաստանի ռադիոյի և հեռուսատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար, վերջին չորս տարիներին` որպես կոնցերտմայստեր: 1974-75թթ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ջութակի դասատու: Վինաշինության մեջ հմտացել է` աշակերտելով և կողքից հետևելով հոր աշխատաքին: 1974թ. պատրաստել է առաջին ջութակը: 1979թ. մասնակցել է Կրեմոնայի Ա.Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին` լինելով առաջին մասնակիցը Հայաստանից: Արժանացել է դիպլոմի և հուշամեդալի: 1981թ. արժանացել է դափնեկրի կոչման (առաջին հայ վարպետի) Պոզնանի (Լեհաստան) Վենյավսկու անվան միջազգային մրցույթին: 1982թ.արժանացել է դափնեկրի կոչման համամիութենական հինգերորդ մրցույթին (առաջին հայ վարպետի մրցանակ)` առաջին և երկրորդ մրցանակ` ջութակ և ալտ, իսկ Իտալիայում` Ստրադիվարիուսի մրցույթի դիպլոմին: Վերապատրաստվել է Վ.Պիլարժի արվեստանոցում (Գրադեց, Կրալով): 1986թ. արժանացել է դափնեկրի կոչման համամիութենական մրցույթին` թավջութակ` երրորդ մրցանակ (առաջին և երկրորդ մրցանակներ չեն շնորհվել): Միևնույն թվականին փորձի փոխանակման շրջանակներում մասնակցել է կատարելագործման դասընթացների Լեհաստանում, իսկ Պոզնանի անվան միջազգային մրցույթում արժանացել դիպլոմի: 1988թ. կայացել է նրա առաջին հեղինակային երեկոն, իսկ ջութակը և ալտը արժանացել են դպլոմի Կրեմոնայի մրցույթին: 1991թ. մասնակցել է Օբերլինի (ԱՄՆ) Վ.Նիկողոսյանի «Լարային երաժշտական նվագարանների ռեստավրացիա» վարպետության դասընթացին: 1990-91թթ աշխատել է Փարիզում` Միշել Գլադիոյի արվեստանոցում: 1993թ. փորձառություն է անցել Փարիզում` Էթիեն Վատլոյի, Անդրե Լեվիի երաժշտական գործիքների վարպետների արվեստանոցում: 1994թ. ճանաչվել է հաղթող Հ.Համիլթոն Բրիստոլ (Անգլիա) աշխատանքային մրցույթին` չորս տարի ժամկետով: 1995թ. մասնակցել է Փարիզի «Salon Musicora»-ին: 1991-2002թթ եռամսյա փորձառությունններ է անցել Փարիզում` Մ.Գլադիոյի արվեստանոցում: 2005թ. կայացել է նրա երկրորդ հեղինակային երեկոն և լույս է տեսել Մ.Սիմոնյանի հեղինակած «Երիցյան Վինագործներ» գիրքը: ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է երաժշտական գործիքների փորձագետի մասնագիտական որակավորման: 2012թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթին կցվել է որպես երաժշտական գործիքների վարպետ: 1994թ-ից աշխատում է որպես լարային երաժշտական գործիքների փորձագետ ՀՀ մշակութային արժեքների պահպանման գործակալությունում: 2013թ-ից ՀՀ կոլեկցիոն լարային երաժշտական գործիքների ռեստավրատոր է, 2015թ-ից ՌԴ երաժշտական լարային գործիքների վարպետների և ռեստավրատորների ու երաժշտարվեստի գործիչների միջազգային միությունների անդամ է: 2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: