Zark Foundation

Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյան

Գրաֆիկ

Ծնվել է 1952թ. փետրվարի 2-ին, Երևանում: 1971-75թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժնում: 1968-75թթ աշխատել է Երևանի տարբեր հիմնարկներում՝ որպես բանվոր: 1975-77թթ նկարչություն և գծագրություն է դասավանդել Ներքին Գետաշեն գյուղի միջակարգ դպրոցում: 1977թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գծանկարի, հետագայում կերպարվեստի ամբիոնում (2000թ-ից՝ մանկավարժական գիտությունների թեկնածու): 1991-93թթ եղել է գծանկարի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը, 2006-09թթ՝ գեղարվեստի ֆակուլտետի դեկանի տեղակալը: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1996թ-ից՝ վարչության անդամ է, 2003թ-ից Հայաստանի նկարիչների միության գրաֆիկայի մասնաճյուղի նախագահը: Հանդես է եկել նաև հրապարակումներով՝ «Գծային հեռանկարի զարգացման պատմաժամանակագրությունը. ՀՊՄՀ 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու» (2012թ.):