Zark Foundation

Սամվել Կոսյան

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում: 1976թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1995-2003թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004թ-ից աշխատել է «Գրական թերթ»-ում` որպես պատասխանատու քարտուղար, իսկ 2005-12թթ եղել է գլխավոր խմբագիրը։ Հեղինակել է մի շարք ժողովածուներ, թատերգություններ: Գրել է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային, Ս.Սարգսյանիանվան Համազգային և Կամերային երաժշտական թատրոններում։ Նրա սցենարներով նկարահանվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Նրա երկերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Հրատարակվել են գրողի «Գույներ» (1976թ.), «Այ քեզ աշխարհ» (մանկական, 1980թ.), «Դեպի տունը երգի» (1981թ.), «Լուսաբացի թռչուն» (1984թ.), «Ծիրանը կուտ է կերել» (մանկական, 1986թ.), «Օրվա աստիճանները» (1989թ.), «Եվ պատերազմի շուրթերը թաց» (1995թ.), «Չկա կամք` չկա ճանապարհ» (2000թ.), «Գուցե փրկվենք» (պարսկերեն, 2003թ.), «Գալիս եմ դեպի քեզ» (պիեսներ, 2003թ.), «Ցավի հետքը» (2004թ.) «Կիսաբաց հուշեր» (2008թ.), «Ջուրն ու կապույտ ձին» (մանկական, 2010թ.), «Հույսը շարունակելի» (պիեսներ, 2013թ.), «0.75 գրամ դատարկություն» (2014թ.), «Ամենատխուր և ամենաուրախ գառսունոտնուկը» (մանկական, 2015թ.) և այլ գրքեր: 1990թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի, 2004թ. «Գուցե փրկվենք» պիեսի համար` Իրանի միջազգային թատերական փառատոնի Գրան Պրիի, 2009թ.` ՀԳՄ Լևոն Շանթիանվան մրցանակի և ԵԱՀԿ թատերգությունների մրցանակաբաշխության առաջին մրցանակի («Սատանան կնոջ ներսում» պիեսի համար), 2010թ. և 2013թ.` ՌԴ Հայերի միության «Գրականություն, 21-րդ դար» մրցանակին, 2014թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2016թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: