Zark Foundation

Սամվել Մանասյան

Սամվել Մանասյան

Քանդակագործ

1 հունվար, 1907 - 20 ապրիլ, 1979

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Կեմ գյուղում: 1933թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտը: Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Ուշագրավ են «Մայր հայրենիք» (1945թ., բազալտ), «Գարուն» (1971թ., կավ) քանդակները, Արամ Մանուկյանի (1952թ., բրոնզ) դիմաքանդակը: Եղել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: