Zark Foundation

Սամվել Մարգարյան

Սամվել Մարգարյան

Բանաստեղծ

Ծնվել է 1952թ. հունվարի 8-ին, Հայաստանի Երազգավորս գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ «Շիրակ» թերթի խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական ավելի քան 20 ժողովածու: Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ուկրաիներեն։ 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Երազգավորս» (1991թ.), «Մեղրագետ» (2005թ.), «Աշխարհի հուրիներին» (2008թ.), «Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ» (2011թ.), «Սրբազան լեռնաշխարհ» (2013թ.), «Հերոսապատում» (2017թ.) գրքերը: 1983թ. արժանացել է ՀԳՄ Լենինականի (այժմ՝ Գյումրի) բաժանմունքի Ավետիք Իսահակյանին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակին, 2008թ.՝ Գյումրիի քաղաքապետարանի «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ «Անմար կրակներ» հասարակական կազմակերպության «Հայոց արծիվ» ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: