Zark Foundation

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ, լրագրող

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: 1980թ-ից ուսում է ստացել Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցում: 1990թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ՝ ավարտելով հավանականության տեսության ամբիոնը: Հետագայում ավարտել է ՀՊՃՀ-ի մագիստրատուրան և ասպիրանտուրան, կրկին մաթեմատիկայի գծով, բայց ֆունկցիոնալ անալիզի ուղղությամբ: Սովորել է նաև Երևանի հումանիտար համալսարանի մշակութաբանության և փիլիսոփայության բաժիններում: Զբաղվել է իրավապաշտպանական գործունեությամբ, նաև լրագրությամբ: Հայաստանում եղել է նաև մի շարք արտասահմանյան թերթերի թղթակիցը: Զբաղվել է սոցիալական մեդիայով և մարքեթինգով: Դասախոսում է մի քանի համալսարաններում և դպրոցներում: Եղել է Արեգնազան կրթահամալիրի համահիմնադիրներից: Բազմիցս հանդես է եկել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ մամուլի ասուլիսներով, հրապարակումներով: 1994-95թթ բացել է գրախանութ և գրքերի վաճառքով է զբաղվել, եղել է առաջինը Հայաստանում, որ առևտրի ոլորտում զեղչեր է կիրառել: Եղել է նաև Ditord.org կայքի համահեղինակ և համակարգող: