Zark Foundation

Սամվել Պետրոսյան

Սամվել Պետրոսյան

Գեղանկարիչ

10 հոկտեմբեր, 1941 - 19 օգոստոս, 2012

Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր Ալվարդ Պետրոսյանի եղբայրը: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1961-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1970թ-ից դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որտեղ 1991-2007թթ եղել է տնօրենը: 1971թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1987-91թթ՝ քարտուղարը: Նկարչի բնանկարներին, դիմանկարներին, նատյուրմորտներին, կրոնական, պատմական թեմաներով մոնումենտալ հորինվածքներին բնորոշ են վավերականությունը, խորհրդանշային միջոցները: Կտավներից են՝ «Արագիլներ» (1992թ., մասնավոր հավաքածու, Բեյրութ), «Դեպի երկիր» (2001թ.) և այլն: Ավետարանական և աշխարհիկ թեմաներով նկարաշարեր է ստեղծել Դեթրոյթի Սբ. Սարգիս (1977թ., 15 պատկեր) և ԱՄԷ Շարջա քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ (1998թ., 11 պատկեր) եկեղեցիների համար: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965թ.), Բեյրութում (1992թ.), Նյու Յորքում (1994թ.) և այլուր: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: