Zark Foundation

Սամվել Սարգսյան

Սամվել Սարգսյան

Դերասան

18 սեպտեմբեր, 1955 - 12 սեպտեմբեր, 2023

Ծնվել է Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ա.Դյումայի «Քին» (Քին), Ռ.Քիփլինգի «Մաուգլի» (Մաուգլի), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Մարիամ» (2005թ.), «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) և այլ ֆիլմերում: 2008-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալներում: 2005-08թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Եղել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: