Ալեքսանդր Փիթոյան
Ծնվել է Ժնևում: Եղել է դերասան, բեմադրիչ Ժորժ Փիթոևի և դերասանուհի Լյուդմիլա Փիթոևայի որդին: 1922թ-ից ապրել է Փարիզում։ Սովորել է ֆրանսիական լիցեյում և Լ.Ժուվեի դերասանական դասընթացներում։ Բեմ է բարձրացել 1939թ.։ 1939-49թթ աշխատել է Ժնևի և Լոզանի թատրոններում։ 1949թ-ից հանդես է եկել նաև իբրե ռեժիսոր: 1952թ-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Հայտնի է դարձել Ալեն Ռեսնաիսի «Անցյալ տարի Մարիենբադում» (1960թ.) իր կերտած դերով: Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ռենե Կլեմենտի «Արդյո՞ք Փարիզը այրվում է» (1967թ.), Ժակ Դեմիի «Էշի կաշի» (1970թ.) և այլն: Նկարահանվել է նաև սարսափ ֆիլմերում, այդ թվում` Դարիո Արգենտոյի «Ինֆերնո» (1980թ.), Պատրիկ Սթիլի «Կյանքեր» (1980թ.)։ Կազմակերպել է «Փիթոև ընկերություն» թատրոնը, եղել «Մոդեռն» թատրոնի տնօրենը, ուր բեմադրել է Ա.Չեխովի «Ճայ»-ը։ 1956թ., Մ.Գորկու «Հատակում» պիեսի բեմադրության համար արժանացել է Մոլիերյան մրցանակի։ Մահացել է Փարիզում: