Ալեքսանդր Օհանյան
Ծնվել է Թիֆլիսի մոտակայքում գտնվող Սողանլուղ գյուղում (այժմ՝ Փոնիջալա): Եղել է Անտոն Մայիլյանի արևելյան նվագախմբի (Բաքու) մենակատար: Հանդես է եկել նաև աշուղ Հազիրիխմբում (Թիֆլիս): Համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Իրանում: 1911թ. Բաքվում բեմադրվել է նրա հեղինակած «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան: Անդրկովկասում գործածության մեջ է դրել քառալար քամանչա: 1920թ. հիմնել է Բաքվի Արևելյան կոնսերվատորիան: 1924թ-ից մասնակցել է Թիֆլիսի Հայարատան աշխատանքներին: 1926թ. Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է արևելյան երաժտության ֆակուլտետը, դասավանդել արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ: Սաներից են եղել Արամ Մերանգուլյանը, Գուրգեն Միրզոյանը: Ստեղծել և ղեկավարել է Երևանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը: Հեղինակել է Անդրկովկասի և պարսկական մոնոդիկ երաժշտության մասին հոդվածներ: Մահացել է Թբիլիսիում: