Zark Foundation

Սասուն Գրիգորյան

Սասուն Գրիգորյան

Ճարտարապետ

18 մարտ, 1942 - 13 մարտ, 1993

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1965թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-79թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1979-93թթ` Լենինականի գիտավերականգնման արտադրության հատուկ արվեստանոցի տնօրենը: Համահեղինակ է Երևանի Օղակաձև զբոսայգու` Տերյան-Աբովյան փողոցների միջնահատվածի (1960-85թթ), Գյումրու «Կումայրի» պետական պատմաճարտարապետական թանգարան-արգելոցի (1980թ., ՀՀ Պետական մրցանակ` 1985թ.), Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, Մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի վերականգնման նախագծերի: Մահացել է Երևանում: 2014թ. Գյումրի քաղաքի Ռիժկով փողոցում տեղադրվել է նրա հուշատախտակը: