Սարգիս Ակնևցի
Կյանքի և ստեղծագործության վերաբերյալ միակ աղբյուրը Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում գտնվող նրա ձեռագիր տաղարանն է, որ 1765թ. ընդօրինակել է գրիչ Հայրապետ Ագուլեցին։ Այստեղ, Նաղաշ Հովնաթանի, նրա որդի Հակոբ Նաղաշի և այլ տաղերգուների գործերից բացի, տեղ են գտել նաև նրա 18 տաղերը, որ ունեն «Տաղ Ակընցի գուղէն Ապուչեղցի տիրացու Սարքիսէ զարդարեալ վասն սիրոյս» խորագիրը և պարունակում են մի ակրոստիքոս։ Շարունակել է հայ միջնադարյան տաղերգության (մասնավորապես՝ Բաղդասար Դպիրի, Պետրոս Ղափանցու, Գրիգոր Օշականցու) ավանդույթները, երգել է բնություն, գարուն, վարդ ու սոխակ՝ իր ստեղծագործության մեջ ներհյուսելով ժողովրդական ու աշուղական բանաստեղծությանը հատուկ մոտիվներ։ Գրել է նաև հոգևոր երգեր։