Ծնվել է 1985թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Մ.Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցը: 2003-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում, թատրոնի և կինոյի ռեժիսոր և դերասան մասնագիտությամբ: 2010թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես բեմադրիչ: Խաղացել է Վ.Այգեկցու «Աղվեսագիրք», Ա.Տեր-Դանիելյանցի «Իմ մահը», Պ.Վայսի «Մարատ դը Սադ», Ա.Քամյուի «Կալիգուլա», Վ.Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումներում: Բեմադրած ներկայացումներից են` Կ.Լեժիոնի «Արիադնա և Դոն Ժուան», Ա.Վամպիլովի «20 րոպե հրեշտակի հետ», Հ.Զաքարյանի «Ես», Ա.Քամյուի «Կալիգուլա», Պ.Սևակի «Անլռելի զանգակատան» պոեմի մոտիվներով «Այդ օրը», Ս.Դպյուիի, Ա.Էդարի «Անկում», Ժ.Կոկտոյի «Ձայն մարդկային», Հ.Անդերսոնի «Բարի տարի», Տ.Լանդոլֆի «Ֆաուստ 67», Ռ.Շեկլիի և Վ.Շեքսպիրի պիեսների մոտիվներով «Shexպիր», թատերական կոմպոզիցիա «Ռազմական հուշեր» և այլն: Նկարահանել է «Ուզում եմ ծնվել» (2009թ.), «Մ…» (2010թ.) ֆիլմերը: Եղել է բազմաթիվ մասսայական միջոցառումների ռեժիսորի օգնական: Մասնակցել է «Ոսկե Ծիրան», «Կին», «Ես եմ» կինոփառատոներին, «Իքս», «Հայֆեստ», «Արմմոնո» թատերական փառատոներին: «Իրական» անկախ թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: