Zark Foundation

Սարգիս Բայանդուր

Սարգիս Բայանդուր

Արվեստաբան

29 դեկտեմբեր, 1911 - 15 փետրվար, 2000

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է բանաստեղծ Մարո Մարգարյանի ամուսինը: 1952թ. ավարտել է Մոսկվայի Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան։ 1952-55թթ եղել է Հայպետհրատի գլխավոր խմբագիրը։ 1940-41թթ և 1955թ-ի եղել է «Սովետական արվեստ» ամսագրի խմբագիրը: 1955-65թթ դսասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Գրել է արվեստաբանական հոդվածներ, «Աղմկալից փողոցը» (1962թ.), «Հանդիպումներ» (1973թ.) պիեսները։ 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: