Zark Foundation

Սարգիս Գարուկյան

Սարգիս Գարուկյան

Գեղանկարիչ

2 դեկտեմբեր, 1955 - 24 փետրվար, 2024

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Հենրի Գարուկյանի եղբայրը, գեղանկարչուհի Մարիամ Համբարյանի ամուսինը։ 1978-83թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժնում։ 1989թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1997թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության անդամ, 2005թ-ից՝ «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում, Նյու Յորքում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Սան Պաուլոյում, Գլենդելում, Փարիզում, Մոնրեալում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեռլինում (1987թ.), Երևանում (1992թ., 2001թ.), Վանաձորում (1998թ.), ԱՄՆ-ում (2001թ., Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա), Մոսկվայում (2011թ., «Մի փոքր հայկական արև` մոսկովյան նոյեմբերին»): Մահացել է Երևանում։