Zark Foundation

Սարգիս Գուրզադյան

Սարգիս Գուրզադյան

Ճարտարապետ

20 մայիս, 1929 - 3 օգոստոս, 2015

Ծնվել է Երևանում: Եղել է աստղագետ, ֆիզիոս Գրիգոր Գուրզադյանի եղբայրը: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1962թ-ից` դասախոս, դոցենտ): Աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1969թ-ից եղել է արվեստանոցի ղեկավար, 1974-79թթ` Հայաստանի Ճարտարապետների միության վարչության քարտուղարը: Նրա նախագծերով իրականացվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճը (1964թ.), Մեծ դիտաշտարակը (1976թ.), լաբորատոր մասնաշենքը (1985թ.), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ Աշտարակում (1962-65թթ), Գառնիի աստղագիտական հետազոտությունների ինստիտուտը (1976թ.), Հայկական մանկավարժական ինստիտուտը Գորիսում (1967թ.), Երևանի երկաթուղայինների մշակույթի տունը (1966թ.), Հայաստանի պետականությանը նվիրված հուշարձաև-կոթողը (1967թ.), Հայկ Բժշկյանի (Գայ) հուշահամալիրը (1977թ., բրոնզ, գրանիտ, բազալտ), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004թթ, համահեղինակ), Սբ. Աստվածածին եկեղեցիներ` Աղավնաձոր գյուղում (ՀՀ Վայոց ձորի մարզ, 2000թ.) և Ասկերանում (Արցախ, 2002թ.), Մոսկվայի «Արարատ» հյուրանոցի գլխավոր ճակատի ճարտարապետական լուծումը (2001թ.): 1962-67թթ դարձել է խորհրդային ճարտարապետության նվաճումների, 1982թ.` «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: