Zark Foundation

Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյան

Դերասան

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 19-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1996թ. ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիա, որը կիսատ թողնելով, 1997թ. մեկնել է զինվորական ծառայության: 2000-01թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 2001-05թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Էլբակյանի արվեստանոցում: 2001թ-ից մի շարք դերեր է կերտել Երևանի Խամաճիկների պետական և Էդգար Էլբակյանի անվան թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Կարասկո), Ա.Խնկոյանի «Մկների ժողով» (Պատմիչ), «Ուշացած թռչուն» (Գոռ), Ն.Դուրյանի «Օպերացիա Նեմերսիս» (Թալեաթ փաշա) և այլն: 2005թ-ից նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Որոգայթ» (2007թ.), «Ռուզանի սիրտը» (2008թ.), «Ճակատագրի գերիները» (2008թ.), «Ժառանգներ» (2010թ.), «Հատուցում» (2011թ.), «Լիալուսին» (2011թ.), «Անծանոթը» (2012թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Որոգայթ» (2015թ.), «Ժառանգներ» (2016թ.) ֆիլմերում: