Zark Foundation

Սարգիս Գևորգյան

Սարգիս Գևորգյան

Կինոօպերատոր

2 մարտ, 1900 - 14 նոյեմբեր, 1971

Ծնվել է Երևանում: 1924թ-ից եղել է հայկական կինոյի ասպարեզում: 1927թ. ավարտել է Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի տեխնիկումը: 1924թ-ից եղել է «Մեժռաբպոմֆիլմ» ստուդիայի օպերատորի ասիստենտ, 1927թ-ից` օպերատոր: Այդ տարիների աշխատանքներից են` «Իվան Կարավանի ոճիրը» (1929թ.), «Պատառոտված կոշիկներ» (1933թ., Գ.Բոբրովի հետ) և այլն: 1938թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել գեղարվեստական և փաստավավերագրական կինոնկարներ, որոնցից են` «Լեռնային հեղեղ» (1939թ.), «Անխախտ բարեկամություն» (1940թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Մի անգամ գիշերը» (1945թ.), «Հայկական կինոհամերգ» (1954թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մոր սիրտը» (1958թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.), «Աղքատի պատիվը» («Չախ-չախ թագավոր» կինոալմանախ, 1969թ.), «Սարոյան եղբայրներ» (Կարեն Մեսյանի հետ, 1968թ.) և այլն: Վերջին ֆիլմի համար 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1957թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: