Ծնվել է Տրապիզոնում: 1884թ. մեկնել է Կոստանդնուպոլիս: 1889թ-ից սովորել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանում, 1894թ-ից՝ Փարիզի Ժյուլիան ակադեմիայում և գեղարվեստի դպրոցում, որտեղ աշակերտել է Ժան Լեոն Ժերոմին։ 1894-96թթ Համիդյան ջարդերի ժամաանակ կորցրել է հորն ու եղբորը: 1897թ. ապաստան է գտել Նյու Յորքում, եղել է «New York Herald»-ի նկարիչը: Առաջին անգամ ցուցադրվել է ֆրանսիական նկարիչների ընկերության սալոնում (1897թ.)։ 1903թ. մեկնել է ԱՄՆ։ 1904թ. Սենթ Լուիսի համաշխարհային տոնավաճառի ցուցադրությունում նրա «Լքյալը» նկարն արժանացել է երրորդ մրցանակին, իսկ նկարիչը ստացել է Ամերիկայի քաղաքացիության իրավունք: Ամերիկայի տարբեր քաղաքներում մասնակցել է ցուցահադնեսների և արժանացել մրցանակների: 1905թ. նրա երկու կտավները ցուցադրվել են Պորտլենդում: 1912թ. ճամփորդել է Կ.Պոլիսլ, դասավանդել տեղի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (այժմ՝ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան): Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես մեկնել է Թիֆլիս, հանդես է եկել բոլշևիկների դեմ, և 1917թ. հեղափոխությունից հետո ստիպված է եղել փախչել Ռուսաստանից: Մեկնել է Կ.Պոլիս, այնուհետև՝ Սենթ Լուիս: 1920թ-ից ապրել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում, տեղի թանգարանում աշխատել որպես վերականգնող-նկարիչ։ Ստեղծել է հիմնականում ռեալիստական բնույթի դիմանկարներ։ Նրա «Նկարչի մոր դիմանկար»-ը և «Աշխատանք»-ը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում: