Zark Foundation

Սարգիս Կարեյան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

19 փետրվար, 1949 - 4 սեպտեմբեր, 2024

Ծնվել է Խանլար քաղաքում (այժմ՝ Ադրբեջանում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, հայկական ռադիոյում: 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Առաջին գիրքը լույս է տեսել 1983թ.՝ «Ամառվա դեմքը տաք» խորագրով: Հեղինակել է «Առարկայական պոեզիա» ոչ տպագիր, ցուցահանդեսային աշխատությունը: ՀԳՄ ճեմասրահում և ՆՓԱԿ-ում մի խումբ ավանգարդիստ հեղինակների հետ բացվել է նրա «Առարկայական պոեզիայի» ցուցահանդեսը, որով սկիզբ է դրվել ոչ տիպային բանստեղծությանը: «Առարկայական պոեզիայի սկզբունքը» (առնված է անալիտիկ երկրաչափությունից), կիրառել է անալիտիկ փաթեթավորման ասպարեզում: Հեղինակել է նաև մի շարք նորամուծություններ։ Հրատարակվել են նրա «Դրախտից վերցրած ժամանակ» (2009թ.), «Բալենին ժպտա գինդերով» (2009թ.) գրքերը: Մահացել է Երևանում։