Ծնվել է ՀՀ Կապանի Վաչագան գյուղում: Սովորել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է ՌԴ Կրասնոդար քաղաքում: 1939թ. զորակոչվել է խորհրդային բանակ, 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատեազմին: 1946-52թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1952թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Բազմիցս մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում: 1970թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: