Zark Foundation

Սարգիս Մանուկյան

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

13 հուլիս, 1883 - 11 հունվար, 1938

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում: Սովորել է Կարինի Արծնյան վարժարանում: 1903թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1903-05թթ սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: 1905թ. մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան եղել է «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և 1910-12թթ դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և մինչ 1915թ. շարունակել աշխատանքը այնտեղ։ 1918-22թթ լեզու և գրականություն է դասավանդել Կ.Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում: 1922թ. տեղափոխվել է Հայաստան: 1923-29թթ աշխատել է Երևանի Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, միաժամանակ, Երևանի համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում եղել է օտար լեզուների ամբիոնի վարիչը, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն (1935թ-ից` պրոֆեսոր): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է «Հովհաննես Թումանյանի «Անուշը» (1931թ.), «Րաֆֆիի Ջալալեդդինի ծագումը» (1932թ.) աշխատությունները: Նշանակալի ավանդ ունի Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակման գործում: Նրա ջանքերով (1947թ.), բնակելի տներ Ազատության (1949-52թթ), Օրջոնիկիձեի (1950-52թթ) պողոտաների վրա (երկուսն էլ՝ Զ.Տոնիկյանի հետ) են, Լենինականում, ակումբ-հատորները լույս են տեսել գիտական բանասիրական հմուտ ու հարուստ ծանոթագրություններով: Թարգմանել է (տողացի) Հ.Հայնեի «Երգերի գիրք»-ը (1935թ.) (չափածոյի են վերածել Վ.Նորենցը և Գ.Սարյանը), Գյոթեի «Ֆաուստը» (Ե.Չարենցի հետ, աշխատանքը մնացել է անավարտ) և այլ գործեր: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում, 1955թ. (հետմահու) արդարացվել: