Zark Foundation

Սարգիս Մոկացի

Սարգիս Մոկացի

Մանրանկարիչ, գրիչ

29 մայիս, 1520 - 7 ապրիլ, 1602

Մականունը եղել է Մազման, հոր անունը՝ Հովհաննես, մորը՝ Թրվանդ։ Ապրել և ստեղծագործել է Մոկաց գավառի Բոլենց գյուղում։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է նրա նկարազարդած ձեռագրերից վեցը՝ 1579թ., 1592թ., 1594թ., 1595թ., 16-րդ դարի հինգ Ավետարան և 1593թ. մեկ Գանձարան։ Հավասարապես տիրապետել է գծի և գույնի արտահայտչական հնարավորություններին։ Նրա ձեռագրերը աչքի են ընկնում հարուստ նկարազարդումներով։ Ունեցել է աշակերտներ, որոնցից երկուսը՝ Ստեփանոսն ու Մեսրոպը, լայն ճանաչում են ձեռք բերել։