Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1965-74թթ դասավանդել է ինստիտուտում: Գործերից են` «Հաղթանակ» (1989թ., Գյումրու երկաթուղային կայարան), «Մայր Հայաստան» (1992թ., Այրում) հարթաքանդակները, Երևանի օպերայի և բալետի թատրոնի ֆրիգները (1990թ.), ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան ֆրեսկոները (1994թ.) և այլն: 1975թ. Մոսկվայում դարձել է Քանդակի միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակակիր: Գործերից պահվում են ԺԱԹ-ում, Սբ. Էջմիածնի գանձարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր: Մահացել է Երևանում: