Zark Foundation

Սարգիս Վանանդեցի

Սարգիս Վանանդեցի

Դրամատուրգ, դերասան, լրագրող

30 դեկտեմբեր, 1830 - 27 ապրիլ, 1871

Սարգիս Միրզայան
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է բանաստեղծ, մշակութային գործիչ Հովհաննես Վանանդեցու թոռը, Զմյուռնիայի Հաշտենից, Վասպուրական ընկերությունների անդամ, Աղքատասիրաց ընկերության ատենադպիր, Հաշտենից ընկերության «Միություն» հանդեսի և «Իրավունք» (1868թ.) թերթի խմբագիրը, «Վասպուրական թատրոնի» հիմնադիրներից, ղեկավարներից ու առաջատար դերասաններից մեկը։ Նրա առաջին պիեսը՝ «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը» ողբերգությունը, գրել է 1857թ. (հրտ.՝ 1858թ., բեմադրվել է 1861թ. Զմյուռնիայում, 1871թ. Բաքվում), առաջին անգամ բեմադրվել է 1859թ., Մոսկվայում, «Արիստակես» անունով։ Այնուհետև գրել է «Միհրդատ» (1858թ., բեմադրվել է 1859թ. Թիֆլիսում, Կ.Պոլիսում, 1870թ. Երևանում), «Վիրգինեա» (1858թ., բեմադրվել է 1862թ. Զմյուռնիայում) ողբերգությունները։ 1861-62թթ «Վասպուրական թատրոնում» կատարել է Արշակի (Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Ներսեսի և Միհրդատի (իր «Մեծն Ներսես» և «Միհրդատ» պիեսներում), Սավուղի (Վ.Ալֆիերիի «Սավուղ») և այլ դերեր։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):