Zark Foundation

Սարգիս Տիգրանյան

Սարգիս Տիգրանյան

Թատերագետ, թարգմանիչ

6 հունիս, 1812 - 28 մարտ, 1875

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Եղել է հայ թատերագիտության հիմնադիրներից։ 1821-29թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1835թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական գիտությունների բաժինը։ Զբաղվել է մանկավարժությամբ (Նոր Նախիջևան, Սիմֆերոպոլ), 1865-71թթ եղել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի տեսուչը։ Մտերիմ է եղել Բելինսկու, Լերմոնտովի և այլ մտավորականների հետ: Նրա գրաբար չափածո թարգմանությամբ և «Ինչ ինչ զեղերերգութենէ» խորագիրը կրող ծավալուն առաջաբանով 1834թ. Մոսկվայում լույս է տեսել Ժ.Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը։ Այս առածաբանում, որը հայ իրականության մեջ ողբերգության պատմությանն ու տեսությանը նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է, անդրադարձել է ողբերգության ու կատակերգության վերաբերյալ Դավիթ Անհաղթի մեկնություններին, «Սրբուհի կոյսն Հռիփսիմե» (1668թ.) հայ առաջին կլասիցիստական ողբերգությանը, բնորոշել է կլասիցիստական ու ռոմանտիկական դրաման, նշել, որ թատրոնի հիմնական նպատակն է ժողովրդի լուսավորությանն ու կրթությանը ծառայելը։ Մահացել է Թեոդոսիայում: