Zark Foundation

Սարգիս

Սարգիս

Երգիչ

7-րդ դար

Եղել է գուսան, որի համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Պարսկաստանում և առհասարակ Մերձավոր Արևելքում։ Հանդես է եկել պարսկական արքունիքում, մասնակցել երաժշտական մրցույթների։ 7-րդ դարի սկզբներին Տիզբոնում եղել է արևելյան երաժշտության տեսական-գեղագիտական սկզբունքները կարգավորող և այն վավերացնող երաժիշտների շարքում։