Ծնվել է Երևանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Հրատարակել է «Գեղամ Սարյան» (1954թ.), «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» (1956թ.), «Վահան Թոթովենց» (1959թ.), «Պերճ Պռոշյան» (1964թ.), «Լևոն Բաշալյան» (1969թ.), «Հակոբ Հակոբյան» (1975թ.) աշխատությունները: Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմության» (հ.1-5, 1962-79թթ, ՀՀ պետական մրցանակ, 1980թ.) ստեղծման գործին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: