Ծնվել է 1947թ. մայիսի 21-ին, Փարիզում: Երգիչ, դերասան Շառլ Ազնավուրի դուստրն է: Հայտնի է նաև Պատրիսիա անունով: Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում: 1960-ականներից սկսել է երաժշտական գործունեությունը, ապա տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսի Սարոյանի հետ: 1988թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ձայնասկավառակ: Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Թողարկել է շուրջ 10 ձայնասկավառակ: «Սիրո ալեկոծությունը» ֆիլմի համար ձայնագրել է երաժշտություն և խաղացել է ֆրանսիական բազմաթիվ ֆիլմերում՝ հաճախ հոր հետ («Փարիզը օգոստոսին», 1966թ., «Առյուծի բաժին», 1971թ. և այլն):