Zark Foundation

Սեդրակ Բարխուդարյան

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

21 մարտ, 1898 - 8 մայիս, 1970

Ծնվել է Իրանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-37թթ, որպես Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, ղեկավարել է հնագիտական գիտարշավներ։ 1935թ. լույս է տեսել նրա «Վելիքուխի երկիրը» արժեքավոր աշխատությունը։ 1954թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1963թ. լույս է ընծայել «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը։ 1960թ. հիմնադրել է ՀՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի վիմագրության բաժինը։ Չորս պրակով կազմել է «Դիվան հայ վիմագրության» (1960-73թթ) հայատառ վիմական արձանագրությունների ժողովածուն, որի առաջին երկու պրակները լույս են տեսել նրա կենդանության օրոք, իսկ վերջինները՝ հետմահու։ Մեծ վաստակ ունի հայ արձանագրագիտության զարգացման գործում։ Մահացել է Երևանում: