Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայտնի է եղել նաև Դիջեյ Սեդրակ անունով: Նախնական կրթությունն ստացել է տեղի կրթօջախում: 1980թ. ընդունվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ: Ավարտելուց հետո, մնացել է Հայաստանում և գործունեություն ծավալել հայկական ռադիոկայաններում: Եղել է «Հայ ԷֆԷմ» և «Սիթի ԷֆԷմ» ռադիոկայանների ծրագրերի տնօրենը: Եղել է Հայաստանի առաջին ռադիո դիջեյներից մեկը և զբաղվել երաժշտությամբ: 1990-ականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ստեղծմանը: 2006թ. նկարահանվել է «Մեր բակը 3» ֆիլմում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Բարի ախորժակ» հաղորդումը: Մահացել է Երևանում: