Zark Foundation

Սեդրակ Թառայան

Սեդրակ Թառայան

Արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ

13 մայիս, 1862 - 25 նոյեմբեր, 1916

Ծնվել է Շամախիում: Սովորել է ծննդավայրի գերմանական միսիոներական դպրոցում, ապա տեղափոխվել Գերմանիա, սովորել Լայպցիգի համալսարանում: Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո հաստատվել է Թիֆլիսում: Այստեղ աշխատակցել է «Մուրճ», «Մշակ», «Տարազ», «Աղբյուր» և այլ պարբերականների: 1906-14թթ (ընդհատումներով) խմբագրել է «Ընկեր» շաբաթաթերթը: Հրատարակել է «Երկու վեպիկներ և մի քանի ոտանավորներ» (1887թ.), «Ընտանիքի կյանքը» (1899թ.) գրքերը: Նրա «Թաքնված կայծեր» (1903թ.), «Ազրայիլ», «Արշալույս», «Սոկրատ», «Քրիստոսի փոխանորդը» դրամաները բեմադրվել են Թիֆլիսում: Ժանրային առումով զարգացրել է պատմակենսագրական դրաման (Սոկրատի, Ա.Նազարյանի և այլոց մասին): 1900թ. հրատարակել է «Գյոթե», 1903թ.՝ «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» (2հ.) աշխատությունները, որոնք հայ հասարակությանը առաջին անգամ հանգամանորեն ծանոթացնում էին գերմանական մեծ գրողների կյանքին ու ստեղծագործությանը: Թարգմանել է Ֆ.Շիլլերի, Հ.Զուդերմանի և ուրիշների դրամաները: Մահացել է Թիֆլիսում: