Zark Foundation

Սեդրակ Մանդինյան

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

22 սեպտեմբեր, 1844 - 28 նոյեմբեր, 1915

Ծնվել է Թիֆլիսում: 1857-63թթ սովորել է Մոսկվայի Լագարյան ճեմարանում, 1869թ.` Սանկտ Պետերբուրգի համալսարանում, ապա` Գոթայի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի, Լայպցիգի, Վիեննայի համալսարաններում: 1864-68թթ եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան, 1879-80թթ` Հայոց դերասան, մշտական խմբի դերասան և ռեժիսոր: 1874-78թթ եղել է Թիֆլիսի Ներսիսյան, 1892-95թթ` Երևանի թեմական դպրոցների տեսուչ, 1880-81թթ` Շուշիի թեմական դպրոցի, 1881-1900թթ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ: Կարևորել է դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, անդրադարձել դիդակտիկայի հարցերին, հանդես եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ: Կազմել է «Դպրոցական սահմանադրութիւն» (1875թ.), «Համառօտ մանկավարժութիւն» (1878թ.), «Նահապետական եւ հայրենի աշխարհ» (1878թ.), «Կրօնք» (1879թ.), «Ազգային ընտանեկան աշխարհք» (1880թ.), «Ռուսաց լեզուի դասատուութեան եղանակ» (1886թ.) ու այլ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Կատարել է նաև թարգմանություններ: Մահացել է Թիֆլիսում: