Zark Foundation

Սեդրակ Տեր-Սարգսենց

Սեդրակ Տեր-Սարգսենց

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ

29 հոկտեմբեր, 1845 - 21 հուլիս, 1938

Սեդրակ Տևկանց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է քաղաքական, եկեղեցական գործիչ Երեմիա Տեր-Սարգսենցի և բանահավաք Արիստակես Տեր-Սարգսենցի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել Կ.Պոլսում։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո եղել է Մկրտիչ Խրիմյանիստեղծած (1879թ.՝ Վանում) սովյալներին օգնող հանձնաժողովի անդամ։ Այնուհետև ապրել և գործել է Երուսաղեմում, Լոնդոնում, Նիսում։ Հրատարակել է բանաստեղծությունների մի Ժողովածու («Վառարանի մը կայծեր», 1875թ.)։ «Շահենն ի Սիպիր կամ Գաղթական հայը» (1877թ.) երկում (հրատարակումից շատ չանցած այրվել է թուրքական իշխանության հրամանով) զգացվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը։ Ջերմորեն է արտահայտվել Խ.Աբովյանի և նրա ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Աղասու մասին, ստեղծել ազատամիտ և ըմբոստ մարդու կերպար, որը, չհաշտվելով թուրքական դաժան իրականության հետ, անցնում է Արևելյան Հայաստան, բայց ցարական իշխանությունը նրան աքսորում է Սիբիր։ Վեպում ճշմարտացիորեն է վերարտադրված ժողովրդական կենցաղը, սովորությունները, տոները (ուշագրավ է Սբ. Կարապետ վանքի տոնախմբության գունեղ նկարագրությունը)։ Հեղինակը քննադատել է կաթոլիկ եկեղեցու հավատորսությունը, այլ քրիստոնյաների հանդեպ կիրառվող հալածանքները։ Մի շարք պարբերականներում տպագրել է հոդվածներ՝ «Ասպետ» ստորագրությամբ։ Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում: