Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: Աշխատել է մասնագիտությամբ, ապա` հրատարակչություններում: 1999թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2001թ-ից աշխատել է ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչությունում: 1981թ-ից նրա ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են Հայաստանում և արտերկրում հրատարակվող հայալեզու մամուլում: Թարգմանվել է ռուսերեն և ռումիներեն: Նրա թարգմանությամբ տպագրվել են Ա.Չեխովի, Յ.Կավաբատայի, Ա.Ռյունոսկեի, Կ.Օեի, Տ.Օ'հարայի, Ու.Կոիտիրոյի և ճապոնացի գրողների երկերից: Հեղինակել է գրականությանը, կերպարվեստին վերաբերող մի շարք հոդվածներ: Հրատարակվել են նրա «Խաղաղ ու վտանգավոր գիշերը» (1989թ.), «Թաթիկ շնիկի արկածները» (1994թ.), «Վարք սուրբ կանանց» (2001թ.), «Խեղճ մարդիկ» (2003թ.) և այլ գրքեր: Մահացել է Երևանում: