Ծնվել է Ռուսաստանի Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) մոտ գտնվող Նեսվիտա գյուղում: 1888թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղ դասախոսել է 1888-89թթ և 1894-1906թթ: Դասավանդել է Շուշիի, Արմավիրի, Վաղարշապատի դպրոցներում, Երևանի ռուսաց սեմինարիայում: Զբաղվել է հայ քննական-բաղդատական բնագրագիտությամբ և Մանուկ Աբեղյանի հետ 1913թ. հրատարակել Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի քննական տեքստը: Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):