Zark Foundation

Սեյադ

Սեյադ

Աշուղ

30 մարտ, 1810 - 27 նոյեմբեր, 1872

Պետրոս Մադաթյանց
Ծնվել է Շամախիում: «Սեյադ» պարսկերեն նշանակում է որսորդ: Եղել է ռուսական բանակի սպա։ Տիրապետել է ռուսերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն լեզուներին։ Հորինել է միայն հայերեն երգեր, որոնք արևելյան աշուղների խաղերից հիմնովին տարբերվում են ինքնուրույն, հայկական հանգերով, հատկապես՝ բովանդակությամբ։ Բողոքել է անարդարության, անհավասարության դեմ («Վասն աշխարհի»), խարազանել ամբարտավանությունն ու տգիտությունը, անհավատարմությունը, սուտն ու կեղծիքը («Վաղնջուց ժամանակաց նկարագիր»)։ Ապրել է իր ժողովրդի հոգսերով։ Հորինել է նաև սիրո, վայելքի և խրախճանքի երգեր, որոնք ժողովրդականություն են վայելել («Էդ կարմիր վարդ թուշիդ», «Շահնազ հայերեն», «Ով սիրուն թառ...», «Մատռվակ, գինի տուր» և այլն)։ Աշուղական արվեստի մեջ առանձնահատուկ տեղ ունի «Արէ Նազելի» մուխամմազը։ Առաջին ժողովածուն («Զանազան երգք Պ.Պետրոսի Տ.Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ Սէյեադ մականուանելոյ յօգուտ ազգի», 1857թ.), որ լույս է ընծայել Ոսկան Երևանցին Մոսկվայում, պարունակում է 71 երգ։ Տասնյակ երգեր տեղ են գտել «Քնար հայկական» (1868թ.), «Հայ աշուղներ» (1903թ.) և ժամանակի այլ երգարաններում, «Սոխակ Հայաստանի»-ի հատորներում։ Մշակել, կատարելագործել է աշուղական տաղաչսփության շատ ձևեր, ստեղծել նորերը («Բան նորաձև»)։ Մահացել է Կոստանդնուպոլսում: