Zark Foundation

Սենեքերիմ Արծրունի

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

22 հոկտեմբեր, 1847 - 18 նոյեմբեր, 1918

Ծնվել է Թիֆլիսում: Աշխատակցել է Թիֆլիսում լույս տեսնող «Մեղու Հայաստանի» լրագրին։ Գրել է «Տփղիսեցի Ասպետյաններ» (1882թ.) պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսում՝ Պետրոս Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Մարտիրոս Մնակյանի մասնակցությամբ։ Դրամայի հիմքը հայրենիքի քայքայումն է օտարամուտ բարքերի ազդեցությամբ։ Կատարել է թարգմանություններ Վ.Շեքսպիրից («Լիր արքա», «Համլետ», 1889թ.)։ Պետրոս Ադամյանը շեքսպիրյան կերպարները մարմնավորելիս հաճախ հանդես է եկել այդ թարգմանություններով։ Մահացել է Թիֆլիսում: