Zark Foundation

Սենիկ Բարսեղյան

Սենիկ Բարսեղյան

Դերասան, երգիչ

Ծնվել է 1984թ. ապրիլի 24-ին, ՀՀ Արտաշատ քաղաքում: 2001թ. ավարտել է Արտաշատի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վահե Շահվերդյանի և Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցներում: 2007թ-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Կաբառե», «Կառավարական համերգ», «Սկոտչ և վիսկի», «Պարոնայք», «Շատ love story» և այլ ներկայացումներում: 2012թ. Խորեոգրաֆիայի պետական թատրոնի բեմադրած «Մաուգլի» մյուզիքլում խաղացել է Մաուգլիի դերը: Մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» և «Պարահանդես», «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծերին, ինչպես նաև զբաղվել է անհատական երաժշտական գործունեությամբ: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2019թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Սև արկղ» ներկայացման մեջ Գրիգի դերի համար: 2022թ. կրկին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի որպես «Լավագույն դերասան»՝ «Կեսարի խրախճանքը» ներկայացման մեջ Ներոնի դերի համար: