Zark Foundation

Սենիկ Խուբեսարյան

Սենիկ Խուբեսարյան

Պարուսույց

Ծնվել է 1977թ. ապրիլի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1984-94թթ սովորել է Ս.Օրջոնիգիձեի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցում: 1997-99թթ ծառայել է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում: 2003թ-ից աշխատում է Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնում որպես պարուսույց: 2005թ. Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատում հիմնել է «Անի» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է: 2006-19թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում որպես «Թռչյունյան տուն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար: 2009-12թթ սովորել է Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պարարվեստի բաժնում, 2013-17թթ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պարարվեստի բաժնում: Ուսումը շարունակել է նաև Մ.Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի հումանիտար գիտությունների և իրավունքի ֆակուլտետի պատմության բաժնում: 2021թ-ից Գյումրու ավագանու անդամ է: