Ծնվել է 1975թ. ապրիլի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 1995թ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի թատերական ստուդիան, 1996թ.` Երևանի թատերական ինստիտուտը, 1998թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և ջազ-վոկալի բաժինները: 1996-2001թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 2007թ-ից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ն.Գոգոլի «Ամուսնություն», Ջ.Պատրիկի «Սիրելի Պամելա», Հ.Քոչարի «Կարոտ», «Էդմունդ Քին», Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Լ.Շանթի«Ռեքվիեմ ողջերի համար»: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում, «Վերվարածները» (2008թ.), «Բանակում» (2010թ.) հեռուստասերիալներում, «Yere-1» (2012-14թթ) հեռուստանախագծում: Հանդես է գալիս հիմնականում հումորային դերերով: