Zark Foundation

Սերգեյ Աթաբեկյան

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

12 դեկտեմբեր, 1937 - 8 փետրվար, 2000

Ծնվել է Հայաստանի Աչաջուր գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): 1960թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1972թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1997թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն գրականության խնդիրներին: Հրատարակվել են նրա «Հովհաննես Շիրազի քնարերգությունը» (1979թ.), «Բառի կեցության խորհուրդը» (1988թ.), «Ակսել Բակունց. պատմվածքի վիպական աշխարհը» (1996թ.), «Ակսել Բակունց խոսքի ու... լռության պոեզիան» (2000թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում: