Zark Foundation

Սերգեյ Աղաբաբով

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

25 հոկտեմբեր, 1926 - 23 հոկտեմբեր, 1959

Ծնվել է Մախաչկալայում: 1951թ. ավարտել է Դաղստանի բժշակական ինստիտուտը և Դաղստանի երաժշտական ուսումնարանը: Եղել է Գոտֆրիդ Գասանովի աշակերտը: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Ա.Ալեքսանդրովի դասարանը: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպրանտուրայում՝ Յ.Շապորինի ղեկավարությամբ: 1958-59թթ նյութեր է գրել «Дагестанская правда» և «Комсомолец Дагестана» թերթերի համար: Նպաստել է Դաղստանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը: Գրել է սյուիտ (1951թ.), «Պոեմ-ռապսոդիա» ջութակի և դաշնամուրի համար (1959թ.), «Դաղստանյան սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1954թ.), «Անցյալի պոեզիայից» (1957-58թթ), «Հայկական պոեզիայից» (1957-58թթ) վոկալ շարքերը, կանտատներ: Դաղստանում հանրաճանաչ են նրա հեղինակած երգերը: 1954թ-ից եղել է Դաղստանի կոմպոզիտորների միության առաջին կազմի անդամ: 1960թ. արժանացել է Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման (հետմահու): Մահացել է Մոսկվայում՝ ավիավթարից: Սերգեյ Աղաբաբովի անունը ոսկե տառերով դաջված է Դաղստանի կոմպոզիտորների միության շենքի դիմացի մարմարե քարի վրա: Նրա անունն են կրում Կասպիյսկ և Դաղստանյան Կրակներ քաղաքների երաժշտական դպրոցները: Կոմպոզիտորի անունն է կրում նաև Մախաչկալայի նախկին Ազատության փողոցը: