Zark Foundation

Սերգեյ Արուտչյան

Սերգեյ Արուտչյան

Բեմանկարիչ

6 հունիս, 1912 - 18 մայիս, 1986

Ծնվել է Բաքվում: Եղել է նկարիչ Միքայել Արուտչյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Լենինականի դրամատիկական թատրոններում: Ձևավորած ներկայացումներից են` Դ.Դեմիրճյանի «Հայրենի երկիր», «Սահման», Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում», Ա.Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր», «Փիղը պարում է» և այլն: Հեղինակել է բազմաթիվ քաղաքական պլակատներ և ընկերական շարժեր: Եղել է նաև «Ոզնի» ամսագրի գլխավոր նկարիչը, որտեղ ստեղծել է մի շարք ծաղրանկարներ: Եղել է մի շարք ֆիլմերի նկարիչը: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչ, 1964թ.` ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում: