Zark Foundation

Սերգեյ Բեգլյարով

Սերգեյ Բեգլյարով

Գեղանկարիչ

8 օգոստոս, 1898 - 14 ապրիլ, 1949

Սարգիս Բեգլարյան
Ծնվել է ՀՀ Վերին Ագուլիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1925-27թթ սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, աշակերտել Ստեփան Աղաջանյանին և Սեդրակ Առաքելյանին։ Եղել է Թուրքմենստանի առաջին գեղանկարիչներից, 1929-34թթ՝ Թուրքմենստանի նկարիչների ընկերության կազմակերպիչներից, 1931-48թթ՝ Գեղարվեստական ուսումնարանի հիմնադիրներ-մանկավարժներից։ Նկարչի աչքի ընկնող գործերից են՝ «Զոհաբերություն» (1920թ.), «Թուրքմենուհիներ» (1928թ.), «Շաշկու խաղ» (1928թ.), «Բանվորի դիմանկար» (1930թ.), «Կոմերիտականները ընդունում են բամբակը» (1934թ.), «Ձիերի հանձնումը Կարմիր բանակին» (1934թ.), «Խաղողաքաղ» (1935թ.), «Բաքվի 26 կոմիսարների ձերբակալումը» (1940թ.), «Լեռնային բնանկար» (1947թ.), «Սերկևիլ» (1948թ.) և «Հին Աշխաբադի տիպերը» գրաֆիկական շարքը (1927թ.) և այլն: Աշխատանքները պահվում են Թուրքմենստանի կերպարվեստի, Աշխաբադի գավառագիտական թանգարաններում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, մասնավոր հավաքածուներում: 1939թ. արժանացել է Թուրքմենստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Աշխաբադում: