Ծնվել է Հայաստանի Կեմանց գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1957-62թթ եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող: 1962թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1986թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1987թ-ից՝ պրոֆեսոր)։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի քերականությանը, պատմությանը, բառապաշարին: Հրատարակվել են նրա «Ակնարկներ աշխարհաբարի պատմության. 1850-1860-ական թվականներ» (1963թ.), «Լեզվաբանական բառարան» (1975թ., համահեղինակ), «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (1975թ., համահեղինակ), «Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում» (1978թ.), «Հայերենի զրուցարան» (1990թ., համահեղինակ), «Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ» (բուհական դասագիրք, 2003թ.) և այլ աշխատություններ: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2014թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: