Ծնվել է 1937թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 1959թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության բաժինը, 1967թ.՝ Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի խեցեգործության և ապակու բաժինը: 1968-2002թթ աշխատել է Երևանի «Հայբյուրեղապակի» գործարանում: Հեղինակի բյուրեղապակյա ծաղկամանները և այլ աշխատանքները նպաստել են հայկական բյուրեղապակու լայն ճանաչմանը: Հեղինակել է նաև գեղանկարչական աշխատանքներ: Ստեղծագործություններից են՝ «Մաշտոց» շարք (1970-74թթ, ՀԱՊ), «Գայանե» սպասք-կոմպոզիցիա (1974թ.), «Անուշիկ» (1978թ.), «Երևան» (1984թ.) և այլն: Գեղանկարչական աշխատանքներից են՝ «Երկաթգիծ» (1961թ.), «Աղջկա գլուխ» (1984թ.), «Տղայի գլուխ» (1985թ.), «Ինքնադիմանկար» (1995թ.), «Հայրենիք» (2000թ.), «Արարատ» (2000թ.) և այլն: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: